ԼՂ-ից բռնի տեղահանված
ՀՏՀ
5
Հիփոթեքային վարկի մարում 2025 թվականին
Շատերին հետաքրքրում է՝ հնարավոր է արդյոք մարել այն վարկերը, որոնք ձևակերպվել են վերջերս։ Պատասխանը դրական է. աջակցությունից կարող են օգտվել այն շահառուները, ովքեր հիփոթեքային վարկը ձևակերպվել են մինչև 2025 թ. հուլիսի 1-ը։
Ի՞նչ անել մերժման դեպքում. Դիմում Միջգերատեսչական հանձնաժողովին
Այն ընտանիքները, որոնց դիմումը մերժվել է, բայց նրանք համարում են, որ իրենց դեպքն անհատական մոտեցման կարիք ունի, կարող են դիմել հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին։ Ժամկետ. Մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ինչպե՞ս դիմել. e-request.am հարթակի միջոցով կամ առձեռն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Կարելի՞ է արդյոք օգտագործել գումարը տան վերանորոգման համար
Եթե Դուք արդեն իրացրել եք Ձեր հավաստագիրը և գնումից հետո ունեք դրական մնացորդ, ապա այո՛, այն կարող եք ուղղել տան վերանորոգմանը։ Գումարի չափը. Վերանորոգման համար կարող է հատկացվել մինչև 4 մլն դրամ։ Լրացուցիչ. Ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով գումարն ավելանում է 800 հազարական դրամով (բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը)։
Հողամասի կամ կիսակառույց շինության առկայությունը խոչընդոտ չէ՞
Եթե Դուք ունեք հողամաս կամ կիսակառույց, Դուք դեռ կարող եք դիմել ծրագրին, եթե պահպանվում է «12 քմ-ի կանոնը»։ Պայմանը. 2023 թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ Ձեր ունեցած բնակելի տարածքի մակերեսը չպետք է գերազանցի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 12 քմ-ը (50% և ավելի մասնաբաժնի դեպքում)։
Ի՞նչ կարգավիճակ կունենան 2026 թվականին ծնվող երեխաները
Ծրագիրը հեռանկարային է նաև ընտանիքի համալրման տեսանկյունից։ Եթե Դուք ստանաք հավաստագիրը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա Ձեր ընտանիքի այն երեխաները, որոնք կծնվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, նույնպես կհամարվեն ծրագրի շահառու։