
Գայդ
Հաճախ տրվող հարցեր
Հիփոթեքային վարկի մարում 2025 թվականին
Շատերին հետաքրքրում է՝ հնարավոր է արդյոք մարել այն վարկերը, որոնք ձևակերպվել են վերջերս։ Պատասխանը դրական է. աջակցությունից կարող են օգտվել այն շահառուները, ովքեր հիփոթեքային վարկը ձևակերպվել են մինչև 2025 թ. հուլիսի 1-ը։
Հիփոթեքային վարկի մարման աջակցություն երեխա ունենալու դեպքում
Պետությունը մարում է վարկի մայր գումարի մի մասը. 1-ին կամ 2-րդ երեխայի դեպքում՝ մինչև 500,000 դրամ (Երևանում 5%, մարզերում 10%), 3-րդ երեխայի դեպքում՝ մինչև 2,000,000 դրամ (Երևանում 25%, մարզերում 50%): Մինչև 25 տարեկան ծնողների համար գումարներն ավելի մեծ են:
Ովքե՞ր կարող են օգտվել եկամտահարկի վերադարձի արտոնությունից
Արտոնությունից կարող են օգտվել վարձու աշխատողները, եթե գործատուն ամբողջությամբ կատարել է հարկային պարտավորությունները: 2018-ից հետո ստացված վարկերի դեպքում վարկառուն կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ՝ որպես վարկառու կամ համավարկառու:
Ի՞նչ անել մերժման դեպքում. Դիմում Միջգերատեսչական հանձնաժողովին
Այն ընտանիքները, որոնց դիմումը մերժվել է, բայց նրանք համարում են, որ իրենց դեպքն անհատական մոտեցման կարիք ունի, կարող են դիմել հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին։ Ժամկետ. Մերժումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում։ Ինչպե՞ս դիմել. e-request.am հարթակի միջոցով կամ առձեռն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Կարելի՞ է արդյոք օգտագործել գումարը տան վերանորոգման համար
Եթե Դուք արդեն իրացրել եք Ձեր հավաստագիրը և գնումից հետո ունեք դրական մնացորդ, ապա այո՛, այն կարող եք ուղղել տան վերանորոգմանը։ Գումարի չափը. Վերանորոգման համար կարող է հատկացվել մինչև 4 մլն դրամ։ Լրացուցիչ. Ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով գումարն ավելանում է 800 հազարական դրամով (բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը)։




