2022-ից դիմումները ներկայացվում են բացառապես «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ով: Պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն կամ ստանալ մուտքանուն/գաղտնաբառ ՊԵԿ-ից՝ ներկայացնելով անձնագիր և սոցքարտ:
Արտոնությունից կարող են օգտվել վարձու աշխատողները, եթե գործատուն ամբողջությամբ կատարել է հարկային պարտավորությունները: 2018-ից հետո ստացված վարկերի դեպքում վարկառուն կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ՝ որպես վարկառու կամ համավարկառու:
Օրենքը վերաբերում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին, որոնցով ձեռք է բերվում կամ կառուցվում է գույք՝ համապատասխանող կառուցապատողից: