«Անշարժ գույք 2025. Ի՞նչ է կատարվում հայաստանյան շուկայում և ո՞ւր են գնում գները»

«Անշարժ գույք 2025. Ի՞նչ է կատարվում հայաստանյան շուկայում և ո՞ւր են գնում գները»

1. Շինարարության ոլորտի աճը
2025 թվականին Հայաստանում շինարարության ծավալներն աճել են 28%-ով: Այս ցուցանիշը զգալի ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական աճի վրա՝ մնալով տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

2. Անշարժ գույքի գների դինամիկան (2025թ. 3-րդ եռամսյակ)
Չնայած գների հնարավոր անկման կանխատեսումներին, Կենտրոնական բանկի տվյալները փաստում են հակառակը․

  • Բնակելի անշարժ գույքի ընդհանուր գներն աճել են 5.5%-ով (2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ):

  • Բնակարանների գները բարձրացել են 2%-ով:

  • Առանձնատների գները գրանցել են թռիչքաձև աճ՝ 18.6%:

3. Գործարքների վիճակագրություն
2025-ի 3-րդ եռամսյակում իրականացվել է բնակելի անշարժ գույքի առքուվաճառքի 7,113 գործարք, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 215 միլիարդ դրամ:

4. Շուկայի վրա ազդող գործոնները

  • Եկամտահարկի վերադարձի ծրագիրը շարունակում է արհեստականորեն բարձր պահել նորակառույց բնակարանների գները, քանի որ քաղաքացիների համար տոկոսների փոխհատուցումը ձեռնտու է նույնիսկ բարձր գնի դեպքում:

  • Արցախցիներին տրամադրվող բնակարանների հավաստագրերը նույնպես նպաստում են երկրորդային շուկայում գների բարձր մակարդակի պահպանմանը:

5. Երկրորդային շուկա և վարձակալություն
Ի տարբերություն առաջնային շուկայի, երկրորդային շուկայում և վարձակալության ոլորտում նկատվել է պահանջարկի և գների որոշակի անկում: Շատ քաղաքացիներ սպասողական վիճակում էին՝ ակնկալելով գների էական նվազում:

6. Առաջնային շուկայի փոփոխությունները
Տարվա ընթացքում առաջնային շուկայում գործարքների քանակը նվազել է շուրջ 30%-ով, սակայն կառուցապատողներն ու բանկերը կարողացել են արագ ադապտացվել իրավիճակին:


Աղբյուր

Կապված նյութեր