Անշարժ գույքի վաճառք առցանց․ պայմանագիր և գրանցում՝ առանց նոտարի

Անշարժ գույքի վաճառք առցանց․ պայմանագիր և գրանցում՝ առանց նոտարի

2026 թվականի հուլիսից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ առանց նոտարական վավերացման և որևէ կառույց այցելելու անհրաժեշտության։

Նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն առցանց կնքել վաճառքի պայմանագիրը, այլև դրանից ծագող սեփականության իրավունքը պետական գրանցման ներկայացնել և գրանցել ինքնաշխատ եղանակով։

Այս հնարավորությունն առաջին անգամ գործնականում կիրառվել է 2026 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ կնքվել է անշարժ գույքի վաճառքի առաջին առցանց պայմանագիրը, իսկ դրանից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է ավտոմատ կերպով։

Այսպիսով, անշարժ գույքի վաճառքի ամբողջ գործընթացը՝ պայմանագրի կնքումից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցում, հնարավոր է իրականացնել առցանց՝ ցանկացած վայրից՝ առանց նոտարական գրասենյակ կամ Կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոն այցելելու։

 

Աղբյուր

Կապված նյութեր