Շինարարության ոլորտում երկար սպասված արդարացի լուծումն արդեն իրականություն է։ Ամիսներ շարունակ կառուցապատողների ուշադրության կենտրոնում կառուցվող շենքերի գույքահարկի հարցն էր, որը հաշվարկվում էր որպես մեկ միասնական «թանկարժեք» գույք։ Սա անարդար ֆինանսական բեռ էր, քանի որ չկառուցված շենքի վրա կիրառվում էր «շքեղության հարկի» տրամաբանությունը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիան, հետևողականորեն բարձրաձայնելով ոլորտի մտահոգությունները, շեշտում էր, որ խաղի կանոնները չեն կարող փոխվել նախագծի կեսից։ Թեև Երևանի քաղաքապետարանի կողմից եղան որոշակի զիջումներ, սակայն խնդիրն արմատական լուծում ստացավ Կառավարության հետ արդյունավետ քննարկումների արդյունքում։
Ի՞նչ փոխվեց.
Պաշտոնական պարզաբանմամբ սահմանվեց, որ այսուհետ գույքահարկը կհաշվարկվի ոչ թե շենքի ամբողջական ծավալի, այլ դրա ներսում գտնվող առանձին գույքային միավորների նկատմամբ։ Սա նշանակում է ֆինանսական բեռի էական նվազում և առավել կանխատեսելի բիզնես միջավայր։ Սա ևս մեկ ապացույց է, որ կառուցողական երկխոսությունը պետության հետ կարող է հանգեցնել հստակ և շոշափելի արդյունքների։





