Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել մինչև 2027 թվականի վերջը․ ինչ պայմաններ են սահմանվել

Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել մինչև 2027 թվականի վերջը․ ինչ պայմաններ են սահմանվել

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը Ազգային ժողովում ներկայացրել է ինքնակամ կառույցների օրինականացման նոր կարգավորումները։

Փոփոխությունների հիմնական նպատակն է հնարավորություն տալ որոշ պայմաններով օրինականացնել նաև նախկինում սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները։ Ըստ ներկայացված կարգավորման՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը սահմանվել է 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։

Օրինականացումը, սակայն, ավտոմատ չի լինելու։ Անհրաժեշտ է, մասնավորապես, համապատասխան մասնագետի կամ կազմակերպության դրական տեխնիկական եզրակացություն, կառույցի անվտանգության գնահատում, իրավասու մարմնի նախնական գնահատում, ինչպես նաև սահմանված տեղական տուրքի վճարում։ Գործող օրենքով պահանջվում է նաև հակահրդեհային պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեսչական մարմնի դրական եզրակացություն։

Նանե Ղազարյանի խոսքով՝ որոշ ինքնակամ կառույցների քանդումը միշտ չէ, որ բխում է հանրային շահից, հատկապես այն դեպքերում, երբ արդեն ստեղծվել է տնտեսական կամ սոցիալական արժեք։ Դրանց օրինականացումը կարող է նպաստել գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը և բյուջետային եկամուտների ավելացմանը։

Միաժամանակ սահմանվել են բավական բարձր տեղական տուրքեր։ Գործող կարգավորմամբ Երևանի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի համապատասխան անշարժ գույքի դեպքում նախատեսված է նաև 100 մլն դրամ, իսկ մյուս մարզերում՝ 50 մլն դրամ տեղական տուրք՝ օրենքով նախատեսված մյուս վճարների հետ միասին։

Հատկանշական է, որ տեսանյութը վերաբերում է նախագծի քննարկման փուլին։ Օրենսդրական փոփոխությունները հետագայում ընդունվել են, իսկ համապատասխան օրենքները ուժի մեջ են մտել 2026 թվականի հուլիսի 18-ից։

 

Աղբյուր

Կապված նյութեր