Նոր հարկային բեռ կառուցապատողների համար. ոլորտը կանգնած է սնանկացման եզրին

Նոր հարկային բեռ կառուցապատողների համար. ոլորտը կանգնած է սնանկացման եզրին

Կառուցապատման ոլորտը հայտնվել է լուրջ մարտահրավերի առջև. պետությունն սկսել է գույքահարկ պահանջել անգամ կիսակառույց շենքերի համար: Ըստ 2023թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխության՝ շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու դեպքում կառուցապատողը պարտավոր է վճարել անշարժ գույքի հարկն ամբողջությամբ՝ անկախ շինության պատրաստվածության աստիճանից:

Սա կրկնակի ֆինանսական հարված է, քանի որ գույքահարկին գումարվում են նաև զգալի չափով տեղական տուրքերը: Նման ծանր պարտավորությունները շատ ընկերությունների կարող են հասցնել սնանկացման: Մենք արդեն նախաձեռնել ենք քննարկումներ ՀՀ Կառավարության ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով վերանայել և չեղարկել այս կարգավորումը՝ շուկայում ճգնաժամից խուսափելու համար:

 


Հետևեք մեր նորություններին՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի գործունեությանն ու ոլորտի փոփոխություններին իրազեկ լինելու համար

Աղբյուր

Կապված նյութեր