«Նոր նախագահ և հեռանկարային ծրագրեր. Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփել է տարին»

«Նոր նախագահ և հեռանկարային ծրագրեր. Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփել է տարին»

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցավ Խորհրդի նախագահի ընտրություն։ Ասոցիացիայի սահմանած աշխատակարգի համաձայն՝ Խորհրդի անդամները նախագահությունը ստանձնում են ռոտացիոն սկզբունքով՝ մեկ տարի ժամկետով։

2025 թվականի արդյունավետ նախագահությունից հետո, որն իրականացնում էր «Էլիտ Գրուպ» ընկերության հիմնադիր Արմեն Մկոյանը, 2026 թվականի համար Խորհրդի նախագահ ընտրվեց «Ռենշին» ներդրումային ընկերության հիմնադիր Էդուարդ Մարությանը։

Նիստի ընթացքում Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկայացրեց 2025թ. գործունեության և բյուջեի կատարողականը, որն արժանացավ Խորհրդի հաստատմանը։ Բացի այդ, սահմանվեցին 2026 թվականի ռազմավարական ուղղությունները և հաստատվեց գալիք տարվա բյուջեի նախահաշիվը, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար։


Հետևեք մեր նորություններին՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի գործունեությանն ու ոլորտի փոփոխություններին իրազեկ լինելու համար

Աղբյուր

Կապված նյութեր