Նորակառույց բնակարան հնարավոր կլինի գնել հեռավար՝ առանց նոտարի այցելելու

Նորակառույց բնակարան հնարավոր կլինի գնել հեռավար՝ առանց նոտարի այցելելու

Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կարգավորում, որը հնարավորություն կտա նորակառույց բազմաբնակարան շենքերում անշարժ գույք ձեռք բերել հեռավար եղանակով՝ առանց նոտարի այցելելու և լիազորագիր ձևակերպելու։

Կառավարության 2026 թվականի հուլիսի 23-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նոր հնարավորությունը նախատեսված է ինչպես նորակառույց, այնպես էլ արդեն կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման համար։

Փոփոխության նպատակն է անշարժ գույքի գործարքներն ավելի հասանելի դարձնել նաև այն քաղաքացիների համար, որոնք չեն կարող անձամբ ներկայանալ Հայաստանում կամ նոտարական գրասենյակ։

Այսպիսով, նոր կարգավորման ներդրման դեպքում նորակառույց բնակարանի ձեռքբերման գործընթացի մի մասը հնարավոր կլինի կազմակերպել ամբողջությամբ հեռավար՝ նվազեցնելով նոտարական և լիազորագրերի ձևակերպման անհրաժեշտությունը։

 

Աղբյուր

Կապված նյութեր