«SHARE Armenia 2025» ֆորումը դարձավ ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը, որին Կառուցապատողների հայկական ասոցիացիան սատարեց որպես «Ինստիտուցիոնալ գործընկեր»։ Միջոցառման քննարկումների առանցքում ժամանակակից քաղաքաշինության զարգացումն ու մարդակենտրոն կառուցապատման սկզբունքներն էին։ Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ողջունելով միջազգային հյուրերին, ընդգծեց Հայաստանում նմանատիպ բարձրակարգ հարթակների անհրաժեշտությունը, որոնք նպաստում են փորձի փոխանակմանն ու ոլորտի առաջընթացին։
Հետևեք մեր նորություններին՝ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի գործունեությանն ու ոլորտի փոփոխություններին իրազեկ լինելու համար





