Զգուշացում. Կադաստրի կոմիտեի ղեկավարի անունով WhatsApp-ում խարդախություններ են իրականացվում

Զգուշացում. Կադաստրի կոմիտեի ղեկավարի անունով WhatsApp-ում խարդախություններ են իրականացվում

Հարգելի՛ քաղաքացիներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ WhatsApp հավելվածում նկատվել են խարդախության դեպքեր։ Անհայտ անձինք, օգտագործելով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունն ու լուսանկարը, ստեղծել են կեղծ օգտահաշիվներ և տարբեր հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին։

Կեղծ հաշիվներ են բացվել նաև կոմիտեի այլ պաշտոնատար անձանց անուններով։

Ինչպե՞ս պաշտպանվել.

Եթե ստացել եք հաղորդագրություն կասկածելի հեռախոսահամարից, որը ներկայանում է որպես Կադաստրի կոմիտեի ղեկավարություն, հորդորում ենք հետևել այս անվտանգության կանոններին.

  • Որևէ դեպքում չարձագանքել նման նամակներին և չմտնել երկխոսության մեջ:

  • Չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ (անձնագրային տվյալներ, բանկային քարտի համարներ և այլն):

  • Չբացել ուղարկված հղումները, քանի որ դրանք կարող են պարունակել վնասակար ծրագրեր կամ լինել «ֆիշինգային» հարձակում:

Ի՞նչ անել, եթե ստացել եք նման նամակ.

Խնդրում ենք անմիջապես արգելափակել (Block) տվյալ օգտահաշիվը և WhatsApp-ի գործիքակազմով նշել այն որպես խարդախություն կամ սպամ (Report/Spam): Սա կօգնի, որ հավելվածի անվտանգության համակարգն ավելի արագ հայտնաբերի և հեռացնի կեղծ հաշիվները:

Եղե՛ք ուշադիր և օգտվեք միայն պաշտոնական կապի միջոցներից:


Տարածե՛ք այս հաղորդագրությունը՝ Ձեր մտերիմներին զերծ պահելու հնարավոր խարդախություններից:


Հետևեք մեր էջին՝ Կադաստրի համակարգի նորություններին և օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու համար։

Աղբյուր

Կապված նյութեր